Երևանում 2024 թվականին մշակութային բացառիկ նախագծեր կիրականացվեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես, գարնանը Երևան է հրավիրվել Անգլիայի ազգային բալետը՝ «Ժիզել» ներկայացմամբ:
Թատրոնի համաշխարհային օրը կնշվի «Գիշերը թատրոնում» ծրագրով: Արվեստասերները հնարավորություն կունենան լինել հետնաբեմում, շփվել սիրված արտիստների հետ:
Աշնանը կանցկացվի սիմֆոնիկ նվագախմբերի բացօթյա փառատոն:
Իսկ առաջիկայում՝ փետրվարի 12-ին, «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգն է: