Երևան

Խոսեցինք AI լուծումների միջոցով երևանյան կյանքի բարելավման ուղղությունների մասին. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը այցելել է SADA ընկերություն և քննարկում ունեցել գեներատիվ AI լուծումների միջոցով երևանյան կյանքի բարելավման ուղղությունների մասին։

«Շարունակելով երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները, այս անգամ բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA ընկերությունում էի:

Խոսեցինք տեղեկատվական տեխնոլոգիաների և գեներատիվ AI լուծումների միջոցով  երևանյան կյանքի բարելավման ուղղությունների մասին: Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում երևանցու հարմարավետ կյանքն է, և նմանատիպ հանդիպումներն ու երիտասարդների կարծիքները լսելը ևս մեկ քայլ է դրան ուղղված»,- ասվում է Տիգրան Ավինյանի «ֆեյսբուքի» էջում արված գրառման մեջ։