Հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Տիգրան Գեղամյանը տեղեկացրել է, որ 9 գոտնանցումներից 2-ում՝ Կամոյի դպրոցի հարևանությամբ և «Փակ շուկայի» հարակից տարածքում, արդեն իսկ փորձարկվել և տեղադրվել են վերելակներ․
«Այսօր սկսվում են Կոմիտասի շուկայի հարևանությամբ գտնվող գետնանցումում վերելակների տեղադրման աշխատանքները։ Նախապատրաստական աշխատանքներ են ընթանում հետևյալ հասցեներում՝ Կիլիկիայի ավտոկայանի հարևանությամբ գետնանցում, Գարեգին Նժդեհի փողոց՝ ադմինիստրատիվ շենքի հարևանությամբ գետնանցում, Հաղթանակ զբոսայգու հարևանությամբ գետնանցում»,- հայտարարել է Գեղամյանը։
Տիգրան Ավինյանը նշեց, որ վերելակների սպասարկման երկարաժամկետ լուծում է պետք. «Կամ մենք ծառայություն պետք է գնենք, որը ենթադրում է գետնանցումները մաքուր պահել, վերելակներին հետևել, կամ, այսպես ասած, մասնավոր-համայնք համագործակցության տրամաբանությամբ»։
Ըստ քաղաքապետի՝ այդ դեպքում էլ չպետք է դարձնել բուդկաների շարք։