Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին ներկայացվեց քաղաքացիների կողմից բջջային հավելվածով փոխանցված տվյալների և դրանց տրված պատասխանների վերաբերյալ տեղեկատվություն։
Քաղաքապետն արձանագրեց, որ խնդիրներ կան ասֆալտապատման, մասնավորապես՝ փոսալցման աշխատանքների հետ կապված, որոնք բնական են, քանի որ այս եղանակային պայմաններում փոսալցում չի իրականացվում. «Ենթադրաբար, կոմունալ տնտեսություններին վերաբերող հարցերը մեծ մասամբ կոյուղիներին կարող են վերաբերել։ Բազմաթիվ խնդիրներ ունենք Երևան քաղաքում, և այստեղ կոմպլեքս լուծումներ ենք քննարկում կառավարության գործընկերների հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում