Ավարտվել է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի շարժասանդուղքների վերանորոգումը. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ հաջորդը լինելու են «Գործարանային» կայարանի շարժասանդուղքները. «Կառավարության կողմից գումար է հատկացվել «Գործարանային» կայարանի համար 3 նոր շարժասանդուղք գնելու համար: Արդեն ունենք հաղթող կազմակերպություն։ 4 ամսից դա էլ կլինի և կսկսենք տեղադրման աշխատանքները»։
Մանրամասները՝ տեսանյութում