Արցախի փողոցի վթարային շենքերում ապրող 63 ընտանիքից 57-ի հարցն արդեն կարգավորվել է: 30 ընտանիքի հատկացվել է բնակարաններ, 27-ին՝ գնման վկայականներ: 6 ընտանիքի հետ տարվում են աշխատանքներ: Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
«Սա կարևոր արձանագրում է: 4-րդ կարգի վթարային շենքում ապրող միանգամից 57 ընտանիքի խնդիր ենք լուծել: Հաջորդ փուլով ունենք Արզումանյանի և մնացած բոլոր 4-րդ կարգի վթարային շենքերի հարցը»,- ասաց Տիգրան Ավինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում