Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Երևանի մշակութային կյանքում բեկումնային դերակատարություն է ունենալու «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը:
«Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սովորողներից կազմավորված պատանեկան նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել է մաեստրո Էդուարդ Թոփչյանը, որի ղեկավարությամբ փետրվարի 12-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում միասին կվայելենք պատանի երաժիշտների բեմական առաջին ելույթը: Ծրագրում կհնչեն Ֆ. Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Ա. Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը: Սիրով հրավիրում եմ վայելելու այս բացառիկ համերգը»,- այս մասին ասվում է քաղաքապետի գրառման մեջ։