Երևան

Նաիրա Հայրապետյանը հեռացել է Հայաստանից

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Հայրապետյանը հայտնել է, որ հեռացել է ՀՀ-ից՝ իր կյանքին սպառնացող վտանգի և ոստիկանական բռնաճնշումների պատճառով։ Քաղաքական ապաստան է խնդրել, և մնալու է արտերկրում այնքան ժամանակ, մինչ հասկանա, որ իր կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք՝ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հունվարի 15-ին առևանգել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին։