Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի խնդիրներին։ Նա քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետից հետաքրքրվել է, թե ինչ են արել՝ կապված հնամաշ «Հյունդայ» ավտոբուսների հետ․
«Նախատեսել ենք մեկ երթուղի վերափոխել այս նոր ներկրված շարժակազմով, ենթադրում եմ՝ խոսքը 67 երթուղու մասին է»,- ասել է Վազգեն Հարությունյանը։
Արձագանքելով նրա հայտարարությանը՝ Ավինյանը նշել է. «Այս մեկը կփոխենք, հասկացանք, բայց ես Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սև ծուխ թողնող «Հյունդայ», ինձ թվում է՝ պետք է նպատակադրվենք ու խնդիր հարուցող այդ ավտոբուսները առաջին հերթին փոխենք»։