Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի երկրորդ էսկալատորը հիմնովին վերանորոգվել է: Այս մասին այսօրվա գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը․
«Մյուսն էլ կունենանք արդեն 15 օրից։ Այսինքն, 15 օրից երեք շարժասանդուղքն էլ, լիովին վերանորոգված, կաշխատեն»,- ասեց Բաբկեն Սեդրակյանը։
Ի պատասխան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցադրման՝ Սեդրակյանը տեղեկացրել է, որ «Գործարանային» մետրոյի հարակից հատվածը մաքրվել է կրպակներից։
Քաղաքապետը հանձնարարել է լուծել նաև մետրոյի հարակից տարածքի լուսավորման հարցը։