Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «2023թ. նոյեմբերի 27-ին Ասիական զարգացման բանկի հետ ստորագրեցինք «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի շրջանակներում նախատեսված աշխատանքները ներառում է.
Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս,
Հրազդան գետի վրա 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամուրջի կառուցում,
Արշակունյաց պողոտայում թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցի կառուցում,
Դալմայի մոտ 250 հա տարածքի նախագծում՝ որպես մեծ քաղաքային անտառ-այգի:
ԱԶԲ -ի հետ հաստատված արդյունավետ գործընկերությունը ևս մեկ քայլ է ուղղված բարեկարգ և հարմարավետ քաղաք ունենալուն»: