Երևանի քաղաքապետի որոշումների հիման վրա` Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության և ՀՀ ՆԳՆ Մաշտոցի բաժնի հետ համատեղ իրականացվեց Դավթաշեն վարչական շրջանի բակային տարածքներում ինքնակամ զավթված հողամասերում ապօրինի կառուցված շինությունների քանդման և բակազատման աշխատանքներ։
Հարգելի՛ բնակիչներ, խնդրում ենք զերծ մնալ հողազավթումից և ինքնակամ շինությունների կառուցումից։