Երևան

«Եթե այս տեմպերը պահպանենք, չորս տարում կկառուցենք մետրոյի Աջափնյակ կայարանը». քաղաքապետ

Կառավարության նիստում անդրադարձ է եղել մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցմանը։

«Ներդրումների կոմիտեում առաջիկայում սպասում ենք մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման շուրջ քննարկմանը, որից հետո, հույս ունեմ, կգա կառավարության նիստ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա հետաքրքրվել է, թե իրատեսակա՞ն է այս տարի մրցույթ հայտարարելը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ է հայտնել. «Առկա է Աջափնյակ մետրոյի կայարանի ամբողջական նախագիծը։ Այս պահին փորձաքննությունների փուլն է, որից հետո, կարծում եմ, կկարողանանք հաջորդ կոմիտեում քննարկել ամբողջական նախագիծը։ Նույնիսկ հույս ունեմ, որ այս տարի կսկսվի շինարարությունը։ Եթե այս տեմպը կարողանանք պահպանել, 4 տարում մետրոյի Աջափնյակ կայարանը կկառուցվի»: