Երևան

Գայի 2 շենքի հարակից տարածքում շարունակվում են հանգստի գոտու կառուցման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նոր Նորք վարչական շրջանի բարեկարգման ծրագրերով Գայի 2 շենքի հարակից տարածքում լայն թափով շարունակվում են հանգստի գոտու կառուցման աշխատանքները:

Ժամանակակից լուծումներով, բարեկարգ ճեմուղիներով, լուսավորության արդիական համակարգով, լողավազանով և հանգստի կազմակերպման լայն հնարավորություններով ապահովված հանգստի գոտին կծառայի բնակիչների լիակատար և հաճելի ժամանցի ապահովմանը:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հանձնարարությամբ գործընթացի որակի ապահովման ուղղությամբ սահմանվել է խիստ հսկողություն։