Երևան

Կքննարկվի Երևանում 60 մլն դոլարի ծրագիր իրականացնելու հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երևանն ու Ծաղկաձորը սեփական եկամուտներն ավելացնելու մեծ պոտենցիալ ունեն, և մենք կօգնենք համայնքներին այդ հարցում»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։ 

Նա տեղեկացրել է, որ վաղը կառավարության նիստում քննարկելու են Երևանում 60 մլն դոլարի ծրագիր սկսելու հարցը. «Դոտացիաները, սուբվենցիաներն ամբողջը չեն։ Բացի այդ, երկու օր առաջ փոխվարչապետի հետ քննարկում ենք ունեցել․ մտածում ենք՝ Երևանում ևս որոշակի բանաձևով սուբվենցիաներ իրականացնելու հնարավորություն տանք, որ համահարեթեցումը լիարժեք տեղի ունենա»,- ասել է նա։