Երևան

Կամերային երաժշտության տանը կից ավտոկայանատեղին փակվել է

«Օղակաձև զբոսայգու երրորդ հատվածում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարևանությամբ, տարածքը տևական ժամանակ վերածվել էր ավտոկայանատեղիի։
 
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ տարածքում տեղադրվել է արգելափակոց։ Այսուհետ այգին կծառայի նպատակին»,- ասվում է ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։