«Ինքս, դեռ 1996-ից մինչև 2002 թ., «Արարատ» ակումբում պարապել եմ, դա Երևանում իմ ամենասիրելի վայրերից մեկն է, բայց այստեղ հարցը ոչ թե մեր անձնական նախասիրությունների մասին է, այլ հանրային շահի». այս մասին այսօր, գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Օղակաձև զբոսայգու նորոգման ծրագրին․ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ Երևանի փոքր կենտրոնում, բացի Օղակաձև այգուց և մի քանի փոքր այգիներից, կանաչ տարածքի այլ հնարավորություններ չկան, հետևապես այստեղ լուծումները շատ պարզ են. ««Արարատ» ակումբին անպայման տրամադրվելու է տարածք, այն շարունակելու է գործել, և մենք ապահովելու ենք, որ այդ ծրագիրը արվի նախքան կորտերի տեղափոխումը, այսինքն, պետք է մեկ այլ հարմար տեղում ունենանք ակումբը, նոր հետագայում անցնենք քանդման աշխատանքներին: Իսկ ինչ վերաբերում է կանաչ տարածքների վերականգնմանը, այս հատվածում էլ պետք է տարատեսակ շենք-շինություններ քանդվեն, որ տարածքը վերադարձվի երևանցիներին, և քանի որ աղմուկը այստեղ շատ էր, բոլոր տեսակի պսևդոմասնագետներ սկսեցին խոսել, անգամ հասան գնահատականի, որ սա կոռուպցիա է»:
Տիգրան Ավինյանն ընդգծեց` որոշ մարդիկ, այսպես ասած, ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որպեսզի փոքրիկ քաղաքական դիվիդենտներ շահեն․ «Ասեմ, չի ստացվելու»։
Մանրամասները՝ տեսանյութում