Էրեբունի վարչական շրջանի Արցախի փողոցի 8/2 և 8/3 հասցեներում գտնվող շենքերի սեյսմիկ վիճակը պարզելու նպատակով կատարվում է տեխնիկական վիճակի մոնիտորինգ։ Հետազոտության համար անհրաժեշտ է 8 ամիս։ Աշխատանքները մեկնարկել են անցյալ տարվա սեպտեմբերից. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ խոսքը այն երկու շենքերի մասի՞ն է, որոնցից մեկը թեքվել էր։ Զեկուցեցին, որ խոսքն այդ շենքերին է վերաբերում. «Մենք էլ, փաստորեն, մեր երևանյան Պիզայի աշտարակը ունենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում