«30 ավտոբուսից 28-ը, որը պլանավորված էր ներմուծել նախորդ պայմանագրի շրջանակներում, արդեն Երևանում են». այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ հավելելով, որ 2-ն այս շաբաթ նույնպես կտեղափոխվեն Երևան, և մատակարարն իր պարտավորությունն ամբողջությամբ կատարած կլինի։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ գիծ կմտնեն նոր ավտոբուսները։
«Ենթադրում եմ՝ 15-20 օրից»,- պատասխանեց Հարությունյանը։ Նրա խոսքով՝ սպասում են 2 ավտոբուսների գալուն, որ մաքսազերծման աշխատանքներ արվեն։
Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ երթուղիներից մեկը պետք է անցնի Դավիթ Բեկով։
Մանրամասները՝ տեսանյութում