Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Այս օրերին Երևանը տոնական էր ու լուսավոր։ Շահումյանի անվան հրապարակում բացվեց Սուրբծննդյան տոնավաճառը, որտեղ 62 տաղավարում երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին սպասում են գնումների և համտեսի։
Ամանորյա մեր միջոցառումների շրջանակներում ունեցանք բացառիկ երաժշտական համերգներ, որի ընթացքում տարբեր արտիստներ և խմբեր իրենց կատարումներով ջերմացրեցին երևանյան երեկոները։