Բնության պահպանության նպատակով եղևնիները կտեղափոխվեն վերամշակման՝ աղբավայրի փոխարեն: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը։
Բոլոր վարչական շրջաններում առանձնացվել են վայրեր, որտեղ մինչև հունվարի 15-ը մեր համաքաղաքացիները կարող են տեղափոխել Ամանորի եղևնիները: ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դրանք կվերամշակի՝ ստանալով ագրոծածկ (ցանքածածկ):
Ստորև ներկայացված են հասցեները՝
- Կենտրոն վարչական շրջան (Խանջյան փողոց, 6/2 պոմպակայան)
- Նորք-Մարաշ վարչական շրջան (Արմենակ Արմենակյան փողոց, 272 շենք)
- Արաբկիր վարչական շրջան (Վ.Դավթյանի անվան զբոսայգի, «Նոր Արաբկիր» զբոսայգի, Քանաքեռ ՀԷԿ-ի զբոսայգի)
- Շենգավիթ վարչական շրջան (Կոմիտասի անվան զբոսայգի, «Շողակաթ» հեռուստաընկերությանը հարող պուրակ)
- Նոր-Նորք վարչական շրջան (Ֆր․Նանսենի անվան զբոսայգի՝ Գայի արձանի հետնամաս, Միկոյան փողոցի զբոսայգի)
- Ավան վարչական շրջան (Ավ․ Իսահակյան զբոսայգի, Ընտանեկան զբոսայգի)
- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան («Հաղթանակ» զբոսայգի, Մ. Ավետիսյան պուրակ)
- Դավթաշեն վարչական շրջան (Կաղնուտի այգի, Կենտրոնական զբոսայգու մուտքի մոտ)
- Աջափնյակ վարչական շրջան (Ազատամարտիկների այգի, «Արմենիա» ԲԿ-ի դիմացի զբոսայգի)
- Էրեբունի վարչական շրջան (Ազատամարտիկների փողոցի այգի (Մանկական այգի), Սմարթ այգի (Էրեբունի թանգարանի դիմաց))
- Նուբարաշեն վարչական շրջան (Նուբարաշեն 9 փողոցի այգի)
- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան (Երիտասարդական այգի, Վ․Զատիկյանի անվան զբոսայգի)