Օղակաձև այգու 4-րդ հատվածը կվերակառուցվի։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այդ տարածքը կառուցապատված է խառը, և նախագծով առաջարկվում է այգին վերականգնել. «Ինքս այդտեղ երկար տարիներ թենիս եմ պարապել․ ինձ համար այն ժամանակ միգուցե տարօրինակ չէր, բայց հիմա երբ նայում ենք, օղակաձև այգու տրամաբանությամբ թենիսի կորտեր չպետք է լինեին, ու այգին պետք է լիներ այգի։ Հետևաբար, հատվածներում, որտեղ հանրային կանաչ տարածքներ են, պետք է վերադարձնենք քաղաքին, երևանցիներին»,- ասել է նա՝ հանձնարարելով ավելի արագացնել կառավարության որոշման նախագծի պատրաստումը։