Երևան

«Սեռով պայմանավորված աբորտները պետք է թողնել նախորդ դարում». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023թ. ընթացքում Երևանում ծնվել է 15606 երեխա, որից 8069 տղա, 7837 աղջիկ:

Անդրադառնալով այս ցուցանիշներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ սեռով պայմանավորված աբորտները պետք է թողնել նախորդ դարում․ «Թեկուզ այս նոր տարին պետք է սկսել այս մտածողության փոփոխությամբ: Անկախ սեռից՝ բոլորն էլ ունեն ծնվելու և ապրելու իրավունք, և մանավանդ սեռով պայմանավորված հղիության ընդհատումները սխալ բան են, դա բնության դեմ գործընթաց է»: 

Ըստ քաղաքապետի՝ կա կրթական բացթողում և պետք է լրացնել այն, թեկուզ՝ պոլիկլինիկաներում: