Մյասնիկյան պողոտայում առկա է շուրջ 25 հա կանաչապատման ենթակա տարածք. այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Առկա են հողազավթման դեպքեր, 8 ընտանիք է ապրում այդտեղ: Ի զորու ենք թե՛ սանիտարական, թե՛ ոռոգման աշխատանքներ իրականացնել: Ծառատունկը հնարավոր կլինի իրականացնել կա՛մ աշնանը, կա՛մ հաջորդ տարվա գարնանը»,- նշեց Բեգոյանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան էլ ասաց, որ զավթված տարածքների դարաշրջանն արդեն ավարտվել է․
«Այլևս չենք հանդուրժելու բախչաներ, քոլիկներ և ապօրինի այլ շինություններ: Ինձ համար տարբերություն չկա՝ համայնքային բյուջեից են փող գողանում, թե՝ համայնքային հողերից»։