Տրոլեյբուսում կրակմարիչ եղել է, սակայն վարորդը չի հասցրել մարել հրդեհը. այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Հիշեցնենք՝ հունվարի 2-ին հրդեհ էր բռնկվել տրոլեյբուսում։
«Անվտանգության հարցերը պետք է բերենք ստանդարտի: Բոլոր տրանսպորտային միջոցներում պիտի ունենալ կրակմարիչներ, ֆիքսել, որ դրանք աշխատում են, իմանալ, որ վարորդները գիտեն դրանցից օգտվելու ձևը»,- հանձնարարեց Տիգրան Ավինյանը։