«Երևանը կանանց համար» դրամաշնորհային ծրագիրը Երևանի քաղաքապետարանի մշակութային հերթական նախաձեռնությունն է:
Նպատակն է խթանել կին արվեստագետների ստեղծագործական գործունեությունը, և տարածել արվեստի և գրականության ոլորտում գործունեություն ծավալող կանանց մշակութային արժեքները:
Ստացված շուրջ 80 հայտից գնահատվել և առանձնացվել են ամենայուրահատուկները: Մրցանակային ֆոնդը ավելի քան 20 միլիոն դրամ էր: