Երևան

«Մանկապարտեզներում երեխաները տեր Թոդիկի մեդոդով ուսուցման կարիք չունեն». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Այն միջոցառումները, որոնք իրականացվեցին մանկապարտեզներում առաջին հերթին կանխարգելիչ էին։ Այն առումով, որ մեր բոլոր գործընկերները հասկացան, թե Երևանի քաղաքապետարանի համար ինչն է ընդունելի և ինչն անընդունելի». այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ի պատասխան Radar Armenia-ի հարցին ասաց Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով վերջերս մանկապարտեզներում տեղի ունեցած դեպքերին։

Քաղաքապետի կարծիքով՝ մանկապարտեզներում երեխաները բացի սիրուց և հոգատարությունից որևէ այլ տեսակի վերաբերմունքի կարիք չունեն. «Այսպես ասած խիստ դաստիարակության, գոռգոռոցների և տեր Թոդիկի մեթոդով ուսուցման»։

Տիգրան Ավինյանն ասաց, որ մանկապարտեզներում կարևոր է ոչ միայն շենքային պայմանները, այլ նաև այն բովանդակությունը, որն ստանում են դաստիարակներից։

Քաղաքապետը չբացառեց, որ մանկապարտեզներում տեղադրվեն տեսախցիկներ. նրա խոսքով, այդ հարցը քննարկվում է։