«Ավագանու նիստերը բերելու ենք ինչ-որ մի տրամաբանության, որի հիմքում լինելու է երևանցիների շահերը». այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ ի պատասխան Radar Armenia-ի հարցին։
«Ընդդիմադիր խմբակցություններին տեղեկացրել եմ՝ որ պահին էլ լինի, արտահերթ ընտրություններից չենք խուսափում», - ևս մեկ անգամ ընդգծեց Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետն, անդրադառնալով մայրաքաղաքի եկամուտներին, ասաց, որ Երևան քաղաքի եկամուտները շեշտակի աճել են. «Եվ սա նշանակում է, որ ահռելի մեծ աշխատանք ունենք հավաքագրումների և ծախսերն իրականացնելու մասով»։
Մանրամասները՝ տեսանյութում