«Նոր գենպլանի աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և ամենակարևոր խնդիրներից մեկը հենց կանաչ տարածքների ավելացմանն է միտված։ Այսինքն, մեր գլխավոր հատակագծում մենք պետք է ունենանք նախատեսված կոնկրետ տարածքներ, որոնք հավելյալ կանաչ տարածք պետք է ապահովեն քաղաքի համար»,- այսօր հրավիրված տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օրինակ բերելով շորջ 200 քմ տարածք գրավող Մոնթե Մելքոնյանի մի հատվածը։
Ըստ քաղաքապետի՝ բազմաթիվ առաջարկներ են եղել, որ գնեն այդ տարածքը, բայց իրենց քաղաքական որոշումն է եղել, որ այդ տարածքը պետք է լինի կանաչ տարածք՝ խիտ, սաղարթախիտ ծառատեսակներով, գեղեցիկ, նորարար դարին համահունչ այգի։
Մնարամասները՝ տեսանյութում