Մեկնարկել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը։
«Մեր հիմնական գերակայությունները մնում են հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումները, վերելակային տնտեսության արդիականացումը, բակային տարածքների բարեկարգումն ու կանաչապատման գոտիների ավելացումը, մանկապարտեզները, սպորտդպրոցները, պոլիկլինիկաները»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով 2023-ին կատարված աշխատանքները։
Քաղաքապետի խոսքով՝ չինական կողմի հետ տարված բանակցությունների արդյունքում առանց լրացուցիչ հավելավճարի 2024թ. հունվարի վերջին ներկրվելու է 30 հատ Zhong Tong մակնիշի ավտոբուս: