Երևան

«Լինելու է մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ ամսվա և տարեկան տրանսպորտի տոմս». Տիգրան Ավինյան

Այսօր տարեվերջյան ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ տրանսպորտային ոլորտի բարեփոխումներին, որոնք նախատեսվում են իրականացնել 2024 թվականին:

Նրա խոսքով՝ տրանսպորտային ցանցը և մետրոպոլիտենը պետք է ինքնածախսածածկ դառնան. «Տրանսպորտից միանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու: Լինելու է, այսպես ասած, «մի քանի տեղ փոխող» տոմս, լինելու է մեկ օրվա տոմս, լինելու է մեկ շաբաթվա տոմս, մեկ ամսվա տոմս, տարեկան տոմս, նաև 1-2 այլ տոմսի տեսակներ: Այսինքն՝ տոմսի տեսակն է փոխվում, այլևս մեկանգամյա հնարավորություն չի լինելու: Նույնիսկ այդ մեկանգամյան մի քանի անգամյա է լինելու, այսինքն՝ տրանսպորտից հաճախակի օգտվողը մեկանգամյա տոմս երբևէ չի գնելու, բազմանգամյա օգտագործման տոմսեր է գնելու։ Որոշակի արտոնություններ են պատրաստվում սահմանել տարբեր խավերի երևանցիների համար»,- ասաց քաղաքապետը։ 

Տիգրան Ավինյանն նշեց, որ մի քանի քաղաքների փորձ է ուսումնասիրվել բարեփոխումներն իրականացնելու համար, և փաթեթները դեռ քննարկման փուլում են: