Երևան

Ամանորյա գավաթ՝ բասկետբոլի պրոֆեսիոնալ ակումբների մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ՝ Բասկետբոլի կովկասյան լիգայի հետ համատեղ դեկտեմբերի 26-29-ը անցկացված  «Ամանորյա գավաթ» (Christmas cup) բասկետբոլի միջազգային մրցաշարին այս տարի մասնակցել են Հայաստանի և Վրաստանի տղամարդկանց ու կանանց թիմերը։ Կիսաեզրափակիչ և եզրափակիչ ընթացակարգով անցկացվող խաղերում տղամարդկանց պայքարում հաղթել է Հայաստանի «Էրեբունի», իսկ կանաց պայքարում՝ Վրաստանի «Օրբի» թիմը։

Մրցաշարի հաղթողներին մեդալներով, գավաթներով ու հուշանվերներով պարգևատրել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ու Սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը։