Երևան

«2024-ին թեքահարթակների համար նախատեսված բյուջեն շեշտակի ավելացրել ենք». Տիգրան Ավինյան

2023 թվականը մայրաքաղաքում աննախադեպ էր շինբարեկարգման աշխատանքների ծավալներով։ Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` առանձնացնելով հատկապես բակերի և այգիների հիմնանորոգման աշխատատնքները։

«Մայրաքաղաքում 35,2 կմ երկարությամբ փողոցների միջին նորոգման աշխատանքներ ենք իրականացրել, ինչն առաջին անգամ է արվել Երևան քաղաքում»,- ասաց քաղաքապետն` ընդգծելով, որ մայրաքաղաքում այս տարի ավելացվել է 60 թեքահարթակ. «2024 թվականին թեքահարթակների համար շեշտակի ավելացրել ենք բյուջեն և հաջորդ տարի ավելի մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվելու»։

Տիգրան Ավինյանը նաև նշեց, որ շուրջ 40կմ երկարությամբ գազատար ցանց է անցկացվել նորակառույց շենքերի բնակիչների համար. խնդիրը հիմնովին լուծված է: