662 ավտոբուսում և մետրոյի 10 կայարանում տեղադրվել են վալիդատորներ: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ այս պահին ընթացքի մեջ է վալիդատորների տեղադրումը տրոլեյբուսներում: «Առաջիկա ամիսներին մետրոպոլիտենի անցարգելները կփոխարինվեն նորերով: Կգործարկվեն նոր տոմսային պրոդուկտներ. կունենանք օրական, շաբաթական, ամսական, տարեկան տոմսեր»: