Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը միասին հանդես եկան մեծ նախաձեռնությամբ՝ համայնքում բնակվող հինգ հարյուր արցախցի երեխաների համար կազմակերպելով Ամանորյա տոնական միջոցառում:
Տիգրան Ավինյանի և Արտակ Հովակիմյանի որոշմամբ՝ վարչական շրջանի աշխատակիցների կորպորատիվ միջոցառմանը հասանելի ամբողջ գումարը տրամադրվել է արցախցի երեխաներին Նոր տարվա հեքիաթ, ժպիտ և ջերմություն պարգևելուն:
Միջոցառման ընթացքում փոքրիկ արցախցիները հանդիպել են Ձմեռ պապին և Ձյունանուշին, ինչպես նաև սիրված մուլտֆիլմերի հերոսներին: