Երևան

Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկի ինքնակամ կառույցը կապամոնտաժվի

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել է.

«Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ չի օրինականացվել Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված ինքնակամ կառույցը:

Նույն որոշմամբ հանձնարարվել է քանդել ինքնակամ կառույցը և անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը»: