Երևան

«Սա բեմ չէ, մոնոներկայացում չէ»․ Երևանի քաղաքապետը՝ Հայկ Մարությանին

«Սա բեմ չէ, մոնոներկայացում չէ»․ Երևանի քաղաքապետը՝ Հայկ Մարությանին

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ելույթն ավագանու նիստում երկարաձգվեց, սակայն նա շարունակում էր խոսել նախատեսված 5 րոպե ժամանակն սպառվելուց հետո։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ ելույթի համար նախատեսված է 5 րոպե, ինչին ի պատասխան Հայկ Մարությանն ասաց, որ անգիր գիտի կանոնակարգը։

Ավինյանը նշեց, որ Մարությանն իր ելույթում խոսի այն թեմայի մասին, որը քննարկվում է ավագանու նիստում. «Սա մոնոներկայացում չէ, սա ավագանու նիստ է, հարց ենք քննարկում։ Եկեք այս կետում սպառենք։ Խախտում եք կանոնակարգը։ Այստեղ վերին արտի ցորեն չկա, չի կարելի 2-3 նիստ բացակայել, հետո գալ ու 40 րոպե ելույթ ունենալ»,- ասաց Ավինյանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական