Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Մարությանը ելույթ է ունեցել մայրաքաղաքի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
«Քանի որ ամանորի նախաշեմին ենք, ամանորյա ծախսերից խոսենք։ Հիշում եք՝ մի քանի տարի առաջ տոնածառ էինք գնել 74 մլն դրամով։ Ինչքան քննադատություն եղավ, որ դա ավելորդ ճոխություն է, այն դեպքում, երբ այդ ծախսն արվել էր պատերազմից, քովիդից ու Արցախի կատաստրոֆայից առաջ՝ անհոգ ժամանակներում, ու այդ տոնածառը մինչև հիմա զարդարում է քաղաքը։ Արդեն 5 տարի է, մի 5 տարի էլ զարդարելու է»,- ասել է նա