Երևան

«Հորդորում եմ հանգստանաք ու նստեք ձեր տեղը». Փամբուխչյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հորդորում եմ հանգստանաք ու նստեք ձեր տեղը». Փամբուխչյանը՝ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանն ավագանու ընդդիմադիր խմբակցություններին, մասնավորապես, «Մայր Հայաստան» դաշինքին նախազգուշացրել է ելույթներում լինել կոռեկտ։

«Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ ձեր խմբակցության անդամների ելույթները եթե դուրս կգան որոշակի տրամաբանությունից և մեխանիզմներից, շատ կոշտ պատասխան կստանան։ Եւ մեր քաղաքական լիդերի հետ կապված այլևս որևէ հեգնական, առավել ևս վիրավորական բան չլսենք այստեղ։ Սա այդ ամբիոնը չէ։ Ձեր մայր կուսակցությունը՝ «Հայաստան» դաշինքը ներկայացված է ԱԺ-ում։ «Հայաստան» դաշինքը երբեմն սկզբի ժամանակներում փորձում էր նման բաներ անել, բայց չի հաջողվել, և իրենք նույնպես հանգստացել, նստել են տեղները։ Ես ձեզ կոչ եմ անում ու ընկերաբար հորդորում եմ՝ ավագանու այս դահլիճում և քաղաքապետարանում հանգստանաք ու նստեք ձեր տեղը»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական