Երևան

«Ձեզ մոտ քաղաքական ամնեզիա՞ է»․ Սուրեն Գրիգորյանը՝ Հայկ Մարությանին

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ավագանու նիստում հայտարարեց, որ ձևավորվել է տենդենց, ըստ որի Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին մշտապես չի բավարարել մեկ ամիս։ 

«Տոմսային համակարգը երկու տարով հետաձգվեց, համարյա արված էր։ Կարծես տենդենց լինի՝ պարզվում է, ամեն ինչին մնացել էր մեկ ամիս ժամանակ։ Այ որ մեկ ամիս էլ համբերեինք, պարոն Մարությանն ամեն ինչ կաներ։ 

Ինչ վերաբերում է ամանորյա ծախսերին․ տոնածառը, որ գնել եք, ջարդուխուրդ եղած վիճակում էր։ Եթե ուզենայինք ցույց տալ, որ վատ տոնածառ է, ջանք,  գումար և ժամանակ չէինք ծախսի այն վերականգնելու համար։ 

Ասում եք՝ գնացի պոլիկլինիկա, սարքավորումները չկային, Ձեզ մոտ քաղաքական ամնեզիա՞ է՝ մոռացել եք, որ այդ հարցի հասցեատերը Դուք եք»,- ասաց Սուրեն Գրիգորյանը։