Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ելույթ է ունեցել ավտոկայանատեղիների դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծի վերաբերյալ՝ ասելով, թե խնդիրը լուծելու համար ճիշտ կլիներ նվազեցնել «կարմիր գծերի» թիվը։
«Քաղաքի կենտրոնը սրանով չի՛ բեռնաթափվելու»,- ասել է նա՝ հավելելով, որ հիմնական շարժը Կենտրոն վարչական շրջանում է. «Դուք չեք վերացնում կարմիր կետագծերը փողոցներում։ Դա կլիներ լուծում։ Որոշ թողունակության փողոցներից առհասարակ հանե՛ք կարմիր կետագծերը, այ, դա կլիներ լուծում»,- ասել է նա։
Սուքիասյանը նշել է, որ իրենց խմբակցությունը ոչ թե դեմ է քվեարկելու նախագծին, այլ ընդհանրապես չի մասնակցի, և կոչ է արել նույնկերպ վարվել նաև ավագանու մյուս խմբակցություններին. «Որպես տարեվերջյան մաղթանք՝ տիկնայք և պարոնայք, եկեք գնանք նոր ընտրությունների»։