Երևան

«Մեկ անձից գնումները մի դեմոնիզացրեք». Սուրեն Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է մեկ անձից կատարվող գնումների վերաբերյալ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների քննադատություններին․ «Երևանցուն ձևը չի հետաքրքիր, այլ բովանդակությունը»,- ասել է նա։

Ըստ Գրիգորյանի, գնման առաջնային նպատակը որակյալ ծառայություն ստանալն է, ու գնումների արդյունավետությունը գնահատելիս ձևի վրա պետք չի ֆիքսվել. «Կան դեպքեր, որ կոնկրետ անձինք պետք է բացատրություն տան, թե ինչու մեկ անձով գնումներ չեն կատարել համայնքի խնդիրը լուծելու համար»,- ասել է նա՝ հավելելով․ «Նախկինում ունեցել ենք դեպքեր, որ քննադատությունից վախենալու պատճառով մեկ անձից ավտոբուսի պահեստամասեր ձեռք չեն բերվել, չնայած՝ օրենսդրությունը դրա հնարավորությունը տալիս է: Իմ հորդորն է ձեզ․ մեկ անձից գնումները, որպես երևույթ, այդքան մի դեմոնիզացրեք, և հարցին բովանդակային նայեք»։