Երևանի ավագանին քննարկում է 2024թ. դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է մայրաքաղաքի կենտրոնում կայանատեղիների նոր սակագներ սահմանել։
Երևանի կենտրոնն առաջարկվում է գոտիավորել․ Ա գոտում կայանատեղիի համար սահմանել տարեկան 160.000 դրամ, Բ գոտում՝ 24.000 դրամ։
Առաջարկվում է Ա գոտու վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը ժամը 09:00-ից մինչև 22:00-ն կայանելու համար սահմանել յուրաքանչյուր մեկ օրվա համար` 2000 դրամ, մեկ շաբաթվա համար` 5000 դրամ, մեկ ամսվա համար` 18.000 դրամ, մեկ տարվա համար՝ 160.000 դրամ։
Ա գոտին ներառելու է Երևանի «Ա» գոտում (ներառում է Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան, Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց, Հանրապետության փողոցի մի հատվածը, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու, Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց, Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան, Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի, Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված, Շահումյան և Սախարովի հրապարակները)։
Բ գոտում առաջարկվում է սահմանել․ յուրաքանչյուր մեկ օրվա համար 1000 դրամ․ մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ, մեկ ամսվա համար՝ 4000 դրամ, մեկ տարվա համար՝ 24000 դրամ: