Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավագանու նիստում անդրադարձել է ընդդիմության հայտարարություններին։ «Միշտ ուզում եմ շեշտել։ Եթե ընդդիմությունն իրապես ուզում է գնալ նոր ընտրությունների, որովհետև բոյկոտելու մասին խոսակցությունն այդ մեսիջն է պարունակում, մենք այդտեղ խնդիր չունենք»,- ասել է նա՝ հավելելով,- «Մենք էլ կարող ենք ինչ որ մի կետից սկսել բոյկոտել, ու կգնանք նոր ընտրությունների։ Տրամաբանական ավարտը դա է լինելու»:
Նա հիշեցրել է, որ եթե ավագանու քննարկվող որոշումը չընդունվի, նիստը կանոնակարգի համաձայն կընդհատվի։ Ըստ Ավինյանի՝ գործընթացի ողջ քաղաքական պատասխանատվությունն իրենց վրա է, քանի որ իրենք են այդ դժվար որոշումը կայացրել։