Երևանի ավագանին հաստատեց մայրաքաղաքի 2024թ. զարգացման ծրագիրը։ Կողմ քվեարկեց ավագանու անդամներից 36-ը, դեմ՝ 11-ը, ևս 1-ը ձեռնպահ էր։
2024թ. Երևանի զարգացման ծրագրով նախատեսվում է՝
- 249 հատ 19 մետրանոց ավտոբուսների գնում
- 171 հատ 8.5 մետրանոց ավտոբուսների գնում
- 71 հատ նոր տրոլեյբուսների ձեռքներում
- մետրոյի վագոնների արդիականացում
- 350 լուսացույցերի կարգավորման նոր համակարգի ներդրում
- 420 էլեկտրալիցքավորման կայանի կառուցում
- 600 վերելակի փոխարինում
- 28 փողոցներում լուսավորության համակարգի արդիականացում։