Երևանի ավագանին 32 կողմ, 3 դեմ, 0 ձեռնպահ ձայների համամասնությամբ ընդունեց տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծը։
Հիշեցնենք, որ ի թիվս այլ դրույքաչափերի, հաստատվել է նաև Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների համար վարձավճարի չափը։
«Հավելյալ արտոնությունների հնարավորությունը հաջորդ նիստին կքննարկենք, կարմիր գծերին վերաբերող հնչած բոլոր առաջարկները կքննարկենք և ևս մեկ նախագիծ կունենանք փետրվարին»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մայրաքաղաքի կենտրոնում Ա գոտում կայանելը կարժենա
մեկ ժամի համար՝ 300 դրամ,
յուրաքանչյուր մեկ օրվա համար` 2000 դրամ,
մեկ շաբաթվա համար` 5000 դրամ,
մեկ ամսվա համար` 18.000 դրամ,
մեկ տարվա համար՝ 160.000 դրամ։
Բ գոտում առաջարկվում է սահմանել․
մեկ ժամի համար՝ 200 դրամ,
յուրաքանչյուր մեկ օրվա համար 1000 դրամ,
մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ,
մեկ ամսվա համար՝ 4000 դրամ,
մեկ տարվա համար՝ 24000 դրամ: