«Շանտաժի մեթոդով ինձ կամ իմ խմբակցության հետ աշխատելն ամենասխալ մեթոդն է, որովհետև մենք այդ մեթոդին չենք տրվում». ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահագն Ավագյանի ելույթին։
«Մարդկանց, որոնք պետական կամ համայնքային պաշտոնյաների անձնական կյանքի, ներքնաշորերի մեջ են մտնում, ամենացածր մակարդակի շանտաժներով բաներ պարտադրում, նման մարդկանց նկատմամբ վերաբերմունքս շատ բացասական է։ Հետևապես, արտոնյալ պայմաններ այդ տեսակի մարդկանց համար չկան և չեն կարող լինել, պարոն Ավագյան։ Սա իմ հստակ դիրքորոշումն է՝ անկախ քաղաքական իրավիճակից կամ ավագանու կազմում կոնյուկտուրայից»։