Երևան

«Երևանի կենտրոնում մեքենայով շրջելիս ի՞նչ զգացողություն ունեք». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի կենտրոնում կայանատեղիների նոր սակագներ սահմանելու նախագծին։ Նրա խոսքով՝ համակարգային փոփոխությունները որոշակի քաղաքական պատասխանատվություն և դժվար որոշումների գնալ են ենթադրում. 

«Սա մեկ ընդհանուր համակարգի մասնիկ է»,- ասել է նա։ 

Ըստ Ավինյանի՝ հնարավոր է տասնամյակներով սպասել, բոլոր արդարացումները բերել. «Իսկ Երևանում կենտրոնում մեքենայով շրջելիս ի՞նչ զգացողություն ունեք»։ 

Քաղաքապետը նշեց, որ Երևանում հանրային տրանսպորտին պետք է տալ արտոնություն, նաև՝ վայրերում, որտեղ տրանսպորտը երթևեկում է, կայանատեղիները պետք է նվազեցնել. 

«Առհասարակ, Երևանի կենտրոնը անհատական մեքենաներից պետք է որոշակիորեն բեռնաթափել։ Մեր մեկ ավտոբուսի մեջ 60-ից ավել ավտոմեքենայի չափով մարդ է տեղավորվում։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այս որոշումները բավարար չեն լինելու ամբողջական բեռնաթափման համար, և գալու ենք, նոր սահմանափակումներ քննարկենք»։