Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը:
Նիստին մասնակցելու համար գրանցվեց ավագանու 36 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցություններից։ Ավելի ուշ նիստին ներկայացան նաև «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցության անդամները:
Ավագանու նիստի օրակարգում 28 հարց է։ 2-15-րդ հարցերը՝ չզեկուցվող։
Երևանի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2024թ. փետրվարի 13-ին ժամը 10-ին։
Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան» խմբակցությունը բողոքի ակցիա էր իրականացնում քաղաքապետարանի դիմաց։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել էր նիստը բոյկոտելու և տապալելու մտադրության մասին։