Երևանի ավագանու նիստում կրքերը թեժացան։
«Մայր Հայաստան» խմբակցությունից Նարինե Հայրապետյանը ելույթ ունեցավ, ասելով, որ «Հանրային ձայնը» երկրորդ անգամ է դավաճանում երևանցիներին՝ «եկավ ու քվորում ապահովեց թանկացումների մասին նիստը»։ Նա նաև ասաց, թե ինքնասիրություն ունեցող որևէ մեկը չի կարող իշխանությանը համախոհ լինել։
Ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը տեղից արձագանքեց՝ կոչ անելով չափերը ճանաչել։ Երբ Հայրապետյանը «Հանրապետությանը» ծառա անվանեց, Խաչատրյանը հակադարձեց. «Խմել նոր ես եկել»։
«Խմելը քո պրոֆեսիան է»,- ասաց Հայրապետյանը։
Իրավիճակին միջամտեղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով պահպանել կոռեկտությունը. «Ամեն դեպքում ով ինչ խոսում է, առաջին հերթին իր աշխարհայացքը, մտածելակերպն ու վարվելակերպն է ի ցույց դնում»։
Ավինյանը նաև նշեց, որ մինչև նիստի ավարտը Նարինե Հայրապետյանը զրկվում է ելույթ ունենալու հնարավորությունից։